Բաժին. Բիզնես

2015թ. աշխարհի ամենաթանկ բրենդները

Brandirectory պարբերականը հրատարակել է 2015թ. ամենաթանկ միջազգային բրենդների վարկանիշային աղուսյակը: Ըստ հրապարակած աղուսյակի 2015թ. ամենաթանկ բրենդ է ճանաչվել Apple-ի բրենդը, որի արժեքը գնահատվում է 128.30 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրորդ հորիզոնականում է Samsung-ը: Առաջատար ՏՏ արտադրողի բրենդի գինը նախորդ տարվա համեմատ ավելացել է 3 մլրդ ԱՄՆ դոլարով և կազմում է 81.7 մլրդ դոլար:

Google-ը հայտնվել է երրորդ հորիզոնականում: Ինտերնետ հսկայի ապրանքային նշանի արժեքը գնահատվում է 76.6 մլրդ ԱՄՆ դոլար: Google-ին հաջորդում է Microsoft-ը՝ 67 մլրդ դոլար: Լավագույն հնգյակը եզրափակում է Verizon ընկերությունը՝ 59.8 մլրդ դոլար:

Ամերիկյան AT&T ընկերությունը բարձրացել է 6-րդ հորիզոնական: Ընկերության բրենդի գինը կազմում է 58.8 մլրդ դոլար: Amazon.com-ը յոթերորդն է՝ 56 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ General Electric ընկերությունն իր դիրքերը զիջել է երկու հորիզոնականով և հայտնվել է ութերորդ հորիզոնականում՝ 48 մլրդ դոլար: China Mobile ընկերությունը հայտնվել է իներորդ հորիզոնականում՝ 48 մլրդ ԱՄՆ դոլար: Տասնյակը եզրափակում է Walmart ընկերությունը՝ 46.7 մլրդ դոլար:

Share