Բաժին. Բիզնես

Walmart-ը ցանկանում է գրավել Կանադայի մանրածախ առևտրի շուկան

CNN-ը հայտնում է, որ մանրածախ առևտրի ոլորտում առաջատար ամերիկյան Walmart ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր ներկայությունը Կանադայում և բացել վաճառքի նոր կետեր: 2014թ.-ին ընկերությունն իր վաճառքի կենտրոնների թիվը Կանադայում ավելացրել էր 35-ով: Այս տարի մտադիր է ավելացնել ևս 29-ով: Արդյունքում, Walmart-ի խանութների թիվը Կանադայում կհասնի 396-ի: Նոր կենտրոններից շատերը տեղակայվելու են արդեն գործող խանութներում: Walmart-ը նախատեսում է մթերային բաժին ավելացնել այդ խանութներում: Կենտրոններից 2-ը կլինեն ամբողջովին նոր: Ընկերության ընդլայնումը, ինչը կնպաստի նաև ընկերության գործունեության մեկ այլ ոլորտի՝ էլեկտրոնային առևտրի աշխուժացմանը, կարժենա 270 մլն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ, Walmart-ը կստեղծի 3700 նոր աշխատատեղ շինարարության ոլորտում և 1300 նոր աշխատատեղ մանրածախ առևտրի ոլորտում:

Իսկ ահա Կանադայի մանրածախ առևտրի ոլորտում գործող Target ընկերությունն այժմ գտնվում է փակման գործընթացում: Տարիներ շարունակ պայքարելով Կանադայում իր դիրքի համար՝ ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է փակել իր խանութները, որոնցթիվը կազմում է 133: Ընկերությունն իր խանութներից շահույթ չի ակնկալում մինչև 2021թ.-ը: Այժմ Target-ում գործում են մեծ զեղչեր ամբողջ տեսականու համար: Սպասվում է, որ վերջին խանութները կփակվեն հունիսին: 

Նշենք նաև, որ Target-ը մանրածախ առևտրով զբաղվող միակ ամերիկյան ընկերությունը չէ, որ խնդիրներ ունիԿանադայում: Sears, Best Buy և Big Lots ընկերությունները նույնպես փակել են իրենց խանութներըայս երկրում:

Share