Բաժին. Բիզնես

Sapinda ներդրումային ընկերությունը մեծացրել է Petropavlovsk-ում իր մասնաբաժինը

Ըստ ռուսական կայքերի տվյալների` Sapinda ներդրումային ընկերությունը, որի ղեկավարներն են գերմանացի մուլտիմիլիոնատեր Լարս Վինդհորստը և հարավաֆրիկացի ձեռներեց Ռոբերտ Հերսովը, մեծացրել է իր մասնաբաժինը ոսկու արդյունահանությամբ զբաղվող Petropavlovsk Plc  ընկերությունում՝ 3%-ից դարձնելով 4.64%: Ներկայումս Sapinda-ին են պատկանում  Petropavlovsk-ի 9.167 մլն բաժնետոմս՝ ընդհանուր 1.4 մլն ֆունտ արժողությամբ:

Նշենք, որ 2014թ.-ի վերջին հաղորդվում էր, որ Օլեգ Դերիպասկայի En+ Group հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինցի գլխավորած ներդրողների միությունը ցանկություն է հայտնել «փրկել» Petropavlovsk-ը: Վերջինս պատկանում է այն ընկերությունների թվին, որոնք ամենաշատն են տուժել ոսկու գների անկումից: Աշխատանքները համակարգվել են Sapinda ներդրումային ընկերության կողմից:

Ավելացնենք նաև, որ Petropavlovsk-ն իր արտադրանքի ծավալով տեղ է գտել ոսկու արտադրությամբ զբաղվող ռուսական խոշորագույն ընկերությունների հնգյակում: Ընկերության հիմնական ակտիվները կենտրոնացած են Ամուրի մարզում, որտեղ գտնվում են ընկերության 4 հիդրոմետալուրգիական գործարանները:

Share