Բաժին. Բիզնես

Հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող New Look ընկերությունը Չինաստանում մոտ 50 նոր խանութ կբացի

The Guardian-ը հայտնում է, որ New Look ընկերությունը պատրաստվում է նվազագույնը 50 նոր վաճառքի կետ ավելացնել Չինաստանում հաջորդ 14 ամիսների ընթացքում: Ընկերության գլխավոր տնօրեն Անդերս Քրիստիանսենը հայտարարել է, որ իրենք պատրաստ են դիմակայել ցանկացած դժվարության:

Նշենք, որ 2014թ.-ի վերջին եռամսյակում New Look-ի հասույթը նվազել էր 1.6%-ով, իսկ գործառնական շահույթն ավելացել էր 1.8%-ով: Ընկերության ղեկավարը նշել է, որ վաճառքի ծավալները նվազել են 1%-ով, իսկ ահա էլեկտրոնային վաճառքի ծավալները 33%-ով աճ են գրանցել: Ըստ Քրիստիանսենի՝ Մեծ Բրիտանիայում ցուրտ եղանակի պատճառով է, որ ընթացիկ տարվա հունվարին վաճառքի բարձր ցուցանիշներ են գրանցվել: Վաճառքի կետեր են բացվելու գրեթե 60 խանութներում, որոնցից 5-ը՝ Լեհաստանում: Այստեղ ընկերությունն արդեն ունի վաճառքի 11 կենտրոն: Չինաստանում, որը համարվում է վաճառքների աճ ապահովող գլխավոր շուկան,  դրանց թիվը դեռևս 18 է:

Share