Բաժին. Բիզնես

Աբրամովիչն ԱՄՆ-ում 5մլն դոլարի նոր ներդրում է կատարել

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին պատկանող Ervington Investments ընկերությունը 5մլն ԱՄՆ դոլար է ներդրել ամերիկյան Propell Technologies Group-ում, որը զբաղվում է նոր տեխնոլոգիայի արտադրությամբ, ինչի միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել նավթի և գազի հանքեր:

Գործարքի արդյունքում` Աբրամովիչին պատկանող ընկերությունը ձեռք է բերել 1.5 մլն բաժնետոմս: Մեկ բաժնետոմսի արժեքը 3.28 ԱՄՆ դոլար է: Բացի ձեռք բերած բաժնետոմսերից, Աբրամովիչն առաջնային իրավունք է ստացել ևս 2.97 մլն բաժնետոմսի ձեռք բերման համար, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 9.75 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ այն բանից հետո երբ Աբրամովիչն իր ունեցվածքի մեծ մասը փոխանցել է իր երեխաներին, ռուս միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 9.1 մլրդ ԱՄՆ դոլար:

Share