Բաժին. Բիզնես

Ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը 5.1 մլրդ եվրոյով գնել է The LetterOne Group նավթագազային ընկերությունը

Ռուսական «Ալֆա-գրուպ» ընկերության գլխավոր բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանը 5.1 մլրդ եվրոյով գնել է RWE ընկերության «The LetterOne Group» նավթագազային ստորաբաժանումը: Առկա տեղեկատվության համաձայն՝ արժույթի փոխարժեքի տատանումների պատճառով գործարքի գինը զգալիորեն գերազանցում է ընկերության իրական արշեքը: L1 ընկերության համանախագահ, միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը նշել է, որ շարունակելու է համագործակցել Dea ընկերության ղեկավարող անձնակազմի և աշխատակիցների հետ:

Նշենք, որ «Ֆորբս»-ի վարկածով Ֆրիդմանը 100 աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի մեջ 67-րդն է, նրա կարողությունը գնահատվում է 14.7 մլրդ ԱՄՆ դոլար:

Share