Բաժին. Բիզնես

Որո՞նք են 2015թ. աշխարհի ամենաթանկ ապահովագրական ընկերությունները

brandfinance.com կայքը հրապարակել է 2015թ. աշխարհի ամենաթանկ ապահովագրական բրենդների վարկանիշային աղուսյակը: Ըստ հրապարակած տվյալների աղուսյակի առաջին հորիզոնականում է գտնվում գերմանական Allianz ընկերությունը: Allianz-ի բրենդի գինը գնահատվում է 20.9 մլրդ դոլար: Երկրորդ տեղում է ֆրանսիական Axa ընկերությունը, որի բրենդի գինը կազմում է 19.5 մլրդ դոլար: Իտալական Generali Group ապահովական ընկերությունը աղուսյակի երրորդ հորիզոնականում է, որի ապրանքային նշանը գանահտվում է 13 մլրդ դոլար:

Չինական Ping An ընկերությունը 2014թ. համեմատ վերև է բարձրացել մեկ հորիզոնականով և հայտնվել 4-րդ տեղում: Ping An բրենդը գնահատվում է 11.5 մլրդ դոլար: Հինգերորդ հորիզոնականում է ևս մեկ չինական ապահովագրական ընկերություն: China Life-ի բրենդի գինը կազմում է 10.4 մլրդ դոլար:

Մեծ բրիտանական Prudential (UK) ընկերությունը վեցերորդ հորիզոնականում է, որի ապրանքային նշանը գնահատվում է 8 մլրդ դոլարի չափով: Ճապոնական նորսատեղծ Nippon Life Insurance ընկերությունը մեկ տարում հայտնվել է ամենաթանկ բրենդների աղուսյակի յոթերորդ հորիզոնականում՝ 7.7 մլրդ դոլար: Շվեցարական Zurich ապահովական ընկերությունն իր 7.5 մլրդ դոլար բրենդային արժեքով հայտնվել է ութերորդ հորիզոնականում, որին հաջորդում են ամերիկյան Metlife և AIG ընկերությունները՝ 6.6 և 6.4 մլրդ դոլար արժեքով:

Share