Բաժին. Բիզնես

Մակաոյի խաղատան եկամուտները 49%-ով կրճատվել են

Աշխարհի խոշորագույն խաղային կլաստերի` Մակաոյի խաղատան եկամուտները փետրվար ամսին նվազել են 49%-ով, չնայած ասիական երկրներում Նոր տարվա բուռն տոնակատարությունների հանգամանքին: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Նկատենք, որ արդեն ինն ամիս շարունակ արձանագրվում է Մակաոյի եկամուտների նվազում: Հունվար ամսին համախառն եկամուտների ծավալը կրճատվել էր մինչև 2,4 մլրդ դոլար:

Ընթացիկ տարում փորձագետները կանխատեսում են եկամուտների` միջինը 8% անկում` Մակաոյում փողերի լվացման սխեմաների և խաղային կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնին:

2014թ. արդյունքներով` ազարտային խաղերից Մակաոյի եկամուտները 2013թ. համեմատ կրճատվել են 2,6%-ով` կազմելով 44,1 մլրդ դոլար:

Գիշերային ակումբների և խաղատների մայրաքաղաք Մակաոն, որը մինչև 1999թ. Պորտուգալիայի գաղութներից էր, Չինաստանի կազմում գտնվող հատուկ վարչական գոտի է, որը զբաղեցնում է մոտավորապես Հայաստանի չափ տարածք:

Share