Բաժին. Բիզնես

Գերմանիայում ռեկորդային գնով վաճառվել է LE MÉRIDIEN MUNICH հյուրանոցը

Գերմանիայի Մյունխեն քաղաքում վաճառվել է LE MÉRIDIEN MUNICH հյուրանոցը, որը ամենամեծն է Գերմանիայում: Հյուրանոցի նոր սեփականատերն է դարձել ներդրումային DEKA I ֆոնդը, որը հյուրանոցի համար վճարել է ավելի քան 158 մլն եվրո:

Հյուրանոցի վաճառքի միջնորդն է հանդիսացել JLL խորհրդատվական ընկերությունը, որը 2008թ. սկսած հյուրանոցը վաճառում է արդեն երրորդ անգամ: Հյուրանոցի ընդհանուր մակերեսը 26.200 քառակուսի մետր է, որում առկա են բիզնես կենտրոններ, մասաժի սրահներ, կոնֆերանս դահլիճներ և 381 համար:

Նշենք, որ հյուրանոցի համար վճարված գումարը ռեկորային է Գերմանիայում, ինչպես նաև այս գործարքը մտնում է ամենաթանկ հյուրանոցների վաճառքի հնգյակի մեջ: Հյուրանոցը հենց Մյունխենի կայարանի դիմաց է, որի կողքի փողոցներում են գտնվում Մյունխենի կենտրոնական թանգարանը, հայտնի գարեջրատները և այլ տեսարժան վայրերը: Հյուրանոցը Մյունխենում ամենաշատ «V.I.P.» հյուրեր սպասարկողն է:

Share