Բաժին. Բիզնես

Չինաստանն արտահանում է իր միլիոնատերերին. Bloomberg

Bloomberg-ի փոխանցմամբ` վերջին 10 տարում ավելի քան 76 հազար չինացի միլիոնատեր է արտագաղթել հայրենիքից կամ ստացել այլ երկրի քաղաքացիություն: Ընդ որում` Ավստրալիան շարունակում է մնալ չինական արտագաղթի սիրված ուղղությունը: Այսպես կոչված` «ներդրումային վիզայի» համար միայն վերջին 2 տարում Ավստրալիայում հայտ է ներկայացրել ՉԺՀ գրեթե 1400 քաղաքացի: Չինացի միլիոնատերերի հայացքն ուղղված է նաև Արևմուտքին` մասնավորապես դեպի Մեծ Բրիտանիա և Միացյալ Նահանգներ:

Անցած տարվա առաջին 9 ամիսներին Մեծ Բրիտանիան ներդրումային վիզայի (այն պահանջում է 2 մլն ֆունտից ոչ պակաս ներդրումներ բրիտանական ակտիվներում) ձեռքբերման համար հայտ է ներկայացրել Չինաստանի ավելի քան 300 քաղաքացի: Ներկայացրած հայտերի թվով երկրորդ տեղում ռուսներն են (160 հայտ): Համեմատության համար նշենք, որ վերոնշյալ ժամանակահատվածում Միացյալ Թագավորությունում ստացվել է ընդհանուր առմամբ 703 հայտ:

Share