Բաժին. Բիզնես

ԱՄՆ խոշորագույն ՏՏ ընկերությունները 2014-ին օֆշորային գոտիներ են փոխանցել 69 մլրդ դոլար

Bloomberg-ի իրականացրած հետազոտության համաձայն` Միացյալ Նահանգների 8 խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններ 2014-ի ընթացքում օֆշորային գոտիներ են փոխանցել ընդհանուր առմամբ 69 մլրդ դոլար: Հետազոտությունը ընդգրկում է 304 ամերիկյան խոշոր ընկերություն: 

Microsoft, Apple, Google և ևս 5 բարձրտեխնոլոգիական ընկերություններ ԱՄՆ սահմաններից դուրս են բերել 2,1 տրլն դոլարի չափով համախառն ակտիվների ավելի քան 10%-ը: Գործակալության տվյալներով` ԱՄՆ սահմաններից դուրս իրենց ակտիվները պահող ամերիկյան ընկերությունների ընդհանուր թիվը անցած տարվա ընթացքում աճել է 8%-ով:

Միևնույն ժամանակ, ամերիկյան 58 ընկերություններ վերադարձնում են իրենց ակտիվները Միացյալ Նահանգներ, սակայն դրանց անունները չի հաղորդվում:

ԱՄՆ Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների հիմնադրամի ավագ գիտաշխատող Ջոզեֆ Քենեդու կարծիքով` դրամական միջոցները հայրենիք վերադարձնելու իմաստ չկա, քանի որ դրանց համար պետք է լրացուցիչ հարկեր վճարել:

Share