Բաժին. Բիզնես

Մոլորակի հարստության մեծ մասը պատկանում է ասիացի միլիոնատերերին

Աշխարհում հարստության մեծ մասը պատկանում է Ասիայի ուլտրահայնեթներին: Այս տարածաշրջանի ներկայացուցիչները առաջին անգամ գերազանցել են Հյուսիսային Ամերիկային:

Նկատենք, որ ուլտրահայնեթ (UHNWI – Ultra-high-net-worth individual) անվանում են նրանց, ովքեր ներդրումների համար տնօրինում են առնվազն 30 մլն դոլար:

The Wealth Report ամենամյա զեկույցի տվյալներով` ասիական տարածաշրջանի հարստության ցուցանիշը հասել է 5,9 տրլն դոլարի, իսկ Հյուսիսային Ամերիկայինը` 5,5 տրիլիոնի: Ի դեպ` վերջինս 2014թ. արդյունքներով ցուցակի առաջատարն էր:

Ռուսաստանցի ուլտրահայնեթների ընդհանուր կարողությունը գնահատվել է 0,6 տրլն դոլար:

Աշխարհում այսօր կան 172 850 ուլտրահայնեթներ, ովքեր ընդհանուր առմամբ` տնօրինում են 20,8 տրլն դոլարի կապիտալ:

Share