Բաժին. Բիզնես

Նյու Յորքում աճուրդի կհանվի յուրաքանչուրը` 10 մլն դոլար նախնական արժեքով երկու մետաղադրամ

Նյու Յորքում Steks Bowers gelleriz-ի և Sotheby’s-ի կողմից կազմակերպված աճուրդում վաճառքի կհանվի ամերիկյան երկու հազվագյուտ մետաղադրամ` յուրաքանչյուրը առնվազն 10 մլն դոլար նախնական արժեքով: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

1822-ին հատված 5 դոլարանոց ոսկե մետաղադրամը և արծաթե դոլարը (1804թ.) պատկանում են տեխասյան դեվելոփեր Մեք Փոգի և նրա որդու` Դի Բրենթի հավաքածուին, որն ունի 30 տարվա պատմություն և համարվում է ամերիկյան մետաղադրամների մասնավոր ամենաթանկ հավաքածուն:  

Փոգի և Բրենթի հավաքածուն կբաժանվի մի քանի լոտերի, որոնք կցուցադրվեն այս տարվա մայիսից մինչև 2017թ. ընկած ժամանակահատվածում:

Ներկա դրությամբ` աճուրդում երբևէ վաճառված ամերիկյան ամենաթանկ մետաղադրամը 1794-ին հատված դրամն է, որ 2013-ին վաճառվել է 10 մլն դոլարով:

Նկատենք, որ 2014-ին ԱՄՆ հազվագյուտ մետաղադրամների վաճառքից ստացված եկամուտները կազմել են ռեկորդային 536 մլն դոլար, ինչը 36%-ով ավելի է, քան 2013-ի ցուցանիշը:

Share