Բաժին. Բիզնես

Ford ընկերությունը Ռուսաստանում և ԵՏՄ անդամ երկրներում կիջեցնի ավտոմեքենաների գները

Ford ընկերությունը Ռուսաստանում և ԵՏՄ անդամ երկրներում կիջեցնի ավտոմեքենաների գները, Focus, Mondeo, EcoSport, Kuga, Explorer մակնիշի ավտոմեքենաների համար: Ինչպես տեղեկացնում է TACC-ը մինչ 31.03.2015թ. Ford Focus մեքենաները կվաճառվեն 23% զեղչով, որի արդյունքում` մեքենայի գինը կնվազի մինչ 599 հազար ռուբլի:

Մյուս մակնիշների համար զեղչը կազմում է 12-20%, որի արդյունքում, օրինակ` Ford Kuga-ի գինը կկազմի  1.1 միլիոն ռուբլի:  Ford Sollers ընկերությունից (Ford Motor ընկերության և «Соллерс»  ՍՊԸ-ի համատեղ ընկերակցությունն է, որը պատասխանատու է ռուսաստանում արտադրության և ռուսական շուկայում Ford-ի բոլոր տեսակի արտադրանքների ներմուծման և վաճառքի համար) պարզաբանեցին, որ ՌԴ արժույթի փոխարժեքի սպասվող կարգավորման շնորհիվ գնորդների համար նոր շահավետ պայմաններ են ի հայտ գալիս:

2014թ. Ford-ը բարձրացրել է Ռուսաստանում իր ավտոմեքենաների գները` փորձելով փոխհատուցել ռուսական ռուբլու փոխարժեքի անկումից ստացված կորուստները: PricewaterhouseCoopers-ի տվյալներով` 2014 թ.-ի սեպտեմբերից  2015թ.-ի հունվարը ընկած ժամանակահատվածում Ford-ը 45%-ով բարձրացրել է գները: Նշենք, որ 2015թ, ռուսաստանյան և ԱՊՀ շուկայում Ford ավտոմեքենաների վաճառքը նվազել է 38%-ով:

Share