Բաժին. Բիզնես

Twitter-ը 100 մլն դոլարով ձեռք է բերել տեսանյութեր դիտելու նոր ծառայություն

Twitter սոցալական ցանցն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար է ներդրել Periscope ընկերության տեսանյութեր դիտելու նոր ծառայության ձեռքբերման համար: The Wall Street Journal-ի հաղորդմամբ` գործարքն ավարտվել է անցյալ ամսվա վերջին:

Twitter-ը Periscope-ից ձեռք է բերել այս ծառայությունը, որը դեռ փորձաշրջանում է և պաշտոնական մեկնարկ չի ունեցել: Ներկա պահին այն գտնվում է բետա թեստավորման փուլում: Ծառայությունից առաջինն օգտվել են Twitter-ի կորպորատիվ զարգացման տնօրեն Ջեսիկա Վերիլլին և Persicope-ի հիմնադիր տնօրեն Քեյվոն Բեյքփուրը:

Նշենք, որ վերջերս Twitter-ը նմանատիպ ծառայություն էր ձեռք բերել, որի համար վճարել էր 75 մլն ԱՄՆ դոլար: Persicope-ը Twitter-ի կողմից ձեռքբերված ամենաթանկ չգործարկված ծառայությունն է:

Share