Բաժին. Բիզնես

Beeline-ը հայտարարում է «Incognito» ծառայության գործարկման մասին

Beeline-ը հայտարարում է «Incognito» ծառայության գործարկման մասին շարժական կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում Beeline բաժանորդներին գաղտնի պահել հեռախոսահամարը զանգի ընթացքում, միայն այն բաժանորդներին զանգահարելիս, ում զանգահարողը ինքը կցանկանա:

«Incognito» ծառայությունը ստեղծվել է մեր բաժանորդների կողմից ստացված հետադարձ կապի և Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում, ինչպես նաև Beeline–ի ձգտումով առաջարկելու պարզ և հարմար ծառայություններ։ Այժմ, մեր բաժանորդները կարող են գաղտնի պահել հեռախոսահամարն այն ժամանակ, երբ ցանկանում են»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Incognito» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674171 համարին, հավաքելով *171# USSD-հրահանգը կամ ուղարկելով 171 տեքստով SMS-հաղորդագրությունը 0674 համարին: Ծառայությունը ակտիվացնելուց հետո գաղտնի զանգ կատարելու համար անհրաժեշտ է կանչվող բաժանորդի հեռախոսահամարից առաջ հավաքել #31#: 

«Incognito» ծառայության միացումն անվճար է։ Օրական վճարը կազմում է 25 դրամ, որը գանձվում է օրական 00:00-ից 01:30 ընկած ժամանակահատվածում: Նշենք, որ ծառայությունը չի ազդում զանգերի տարիֆիկացման վրա, իսկ ծառայությունն ակտիվ լինելու դեպքում գաղտնի զանգի 1 րոպեի սակագինը հաշվարկվում է համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի պայմանների: 

«Incognito» ծառայությունից հնարավոր է օգտվել միայն դրական հաշվեկշռի դեպքում: Ծառայության ապաակտիվացման համար պետք է զանգահարել 0674170 համարին, հավաքելով *170# USSD-հրահանգը կամ ուղարկելով 170 տեքստով SMS-հաղորդագրությունը 0674 համարին:

Ընկերության նոր ծառայությունը հասանելի է Beeline-ի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին բացառությամբ «Շարժական ինտերնետի» սակագնային փաթեթների բաժանորդների:

Share