Բաժին. Բիզնես

Ericsson-ը 2.2 հազար աշխատատեղ կկրճատի Շվեդիայում

Շվեդական Ericsson AB ընկերությունը, որը համարվում է անլար ցանցերի համար նախատեսված սարքավորումների խոշորագույն արտադրողն աշխարհում, մտադիր է 2,2 հազար աշխատատեղ կրճատել Շվեդիայում` ընկերության շահութաբերությունը բարձրացնելու նպատակադրումով: Կրճատումները կկազմեն ընդհանուր հաստիքների 2%-ը:

Նկատենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Ericsson-ը հայտարարել էր առաջիկա երեք տարում ծախսերը 1 մլրդ դոլարով կրճատելու ծրագրի մասին, ինչի շրջանակներում էլ հենց իրականացվելու է աշխատատեղերի կրճատումը:

Նշենք, որ 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբերին Ericsson-ի զուտ շահույթը կազմել է 4,22 մլրդ շվեդական կրոն կամ 508 մլն դոլար (2013-ի 4-րդ եռամսյակում նկատված 6,41մլրդ կրոնի դիմաց), մինչդեռ` վերլուծաբանները կանխատեսում էին ավելի մեծ` 4,56 մլրդ կրոնի շահույթ:

Ներկայում շվեդական ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 339 մլրդ կրոն:

Share