Բաժին. Բիզնես

Alibaba-ն 200 մլն դոլար է ներդրել Snapchat-ում

Չինական համացանցային հսկա Alibaba Group-ը ամերիկյան Snapchat հավելվածում կատարել է 200 մլն դոլարի ներդրում: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը: Ընդհանուր առմամբ` Snapchat-ը գնահատվել է 15 մլրդ դոլար:

Ավելի վաղ Snapchat սթարթափը միջոցներ էր ներգրավել երկու խոշոր ներդրողներ Yahoo!-ից և Kleiner Perkins Caufield & Byers-ից: Այս գործարքի արդյունքում` ամերիկյան ընկերությունը գնահատվել էր մոտ 10 մլրդ դոլար:

Snapchat հավելվածը ստեղծվել է 2011-ին` Սթեմֆորդի համալսարանի ուսանողների կողմից և վայելում է մեծ ճանաչվածություն առավելապես իր գաղտնիության բարձր մակարդակի համար: Այսպես, լուսա և տեսահաղորդագրությունները դիտումից հետո հեռացվում են ոչ միայն օգտատիրոջ սարքավորումից, այլև ընկերության սերվերներից:

Snapchat-ը թեև հազվադեպ է տեղեկություններ հրապարակում իր գործունեության մասին, սակայն Cowen Insight հետազոտական ընկերության տվյալներով` 2014-ի վերջին ընկերության ակտիվ օգտատերերի թիվը կազմել է 171 մլն: Համեմատության համար` Twitter-ի նույն ցուցանիշը եղել է 288 մլն, Instagram-ինը` 300 մլն , իսկ Facebook խոշորագույն ցանցինը` 1,4 մլրդ:

Վերլուծաբանների կանխատեսմամբ` Snapchat-ի եկամուտները ընթացիկ տարում հնարավոր է կազմեն 200 մլն դոլար, իսկ 2016-ին` արդեն 500 մլն դոլար:

Share