Բաժին. Բիզնես

Uber տաքսի ծառայության գլխավոր մրցակիցը 530 մլն դոլար է ներգրավել

Uber խոշորագույն տաքսի ծառայության գլխավոր մրցակիցը համարվող Lyft Inc.-ը ներդրողների կողմից ստացել է 530 մլն դոլարի միջոցներ` ցանցի զարգացման և Uber-ի հետ մրցակցությունն ուժեղացնելու նպատակով: Bloomberg-ի փոխանցմամբ` ներդրողների թվում է նաև համացանցային առևտրի հսկա ճապոնական Rakuten ընկերությունը, որը կատարել է 300 մլն դոլարի ներդրում` ընկերության 11,9% մասնաբաժինը ձեռքբերելու համար:

Նկատենք, որ ավելի վաղ չինական համացանցային առևտրի հսկա Alibaba-ն Lyft-ում արդեն կատարել էր 250 մլն դոլարի ներդրում: Փորձագետների հաշվարկներով` ներդրումների նոր փուլը տաքսի ծառայության շուկայական արժեքը կբարձրացնի մինչև ավելի քան 2,5 մլրդ դոլար:

Lyft-ը Uber-ի երկրորդ խոշոր մրցակիցն է, որն աշխատում է ԱՄՆ 60 խոշոր քաղաքներում, այն դեպքում, երբ Uber-ն այլևս գործում է միջազգային մակարդակում` 54 երկրների 277 քաղաքներում:

Share