Բաժին. Բիզնես

FedEx-ի եռամսյակային շահույթը գերազանցել է շուկայի սպասելիքները

Ամերիկյան FedEx Corp. ընկերության զուտ շահույթը ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում գերազանցել է շուկայի սպասելիքները, սակայն` ընդհանուր ֆինանսական տարվա համար տալով բավական թույլ հույսեր:

Փետրվարի 28-ին ավարտված երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը 378 մլն դոլարից աճել է մինչև 580 մլն դոլար: ԱՄՆ-ի երկրորդ խոշոր ճեպընթաց առաքման ընկերության եկամուտները ցուցադրել են 4% աճ` մինչև 11,7 մլրդ դոլար:

FedEx-ը տարեկան շահույթն ակնկալում է մեկ բաժնետոմսի դիմաց 8,80-8,95 դոլարի միջակայքում, այն դեպքում, երբ փորձագետները կանխատեսում են միջինը 8,97 դոլար` մեկ բաժնետոմսի հաշվարկով:

Նկատենք, որ FedEx-ի բաժնետոմսերի արժեքը երեկ Նյու Յորքի բորսայում նվազել է 1,6%-ով: Վերջին երեք ամսիներին ընկերության կապիտալիզացիան աճել է 0,8%-ով:

Share