Բաժին. Բիզնես

RBS-ը կվաճառի Citizens-ում ունեցած իր մասնաբաժինը

Bloomberg-ի փոխանցմամբ` Շոտլանդիայի Royal Bank of Scotland Group (RBS) բանկը մտադիր է վաճառել իր ամերիկյան ստորաբաժանման` Citizens-ի 3,3 մլրդ դոլարի չափով բաժնետոմսերը: Citizens-ի բաժնետոմսերի 70,3%-ը տնօրինող շոտլանդական բանկը ինստիտուցիոնալ ներդրողներին կառաջարկի ամերիկյան ստորաբաժանման 132,3 մլն հատ բաժնետոմս` յուրաքանչյուրը 24,88  դոլար արժեքով: Արդյունքում` Citizens-ում RBS-ի ունեցած բաժնետոմսերի մասնաբաժինը կնվազի 46,1%:

Փորձագետների կարծիքով` Citizens-ում բրիտանական բանկի մասնաբաժնի կրճատումը կապիտալը մեծացնելու հնարավորություն կտա: Գործակալությունը հայտնում է, որ բաժնետոմսերի վաճառքի հիմնական կազմակերպիչներն են Morgan Stanley և Goldman Sachs բանկերը:

2014թ. արդյունքներով` բրիտանական բանկը յոթ տարի անընդմեջ վնաս է կրում, ընդ որում` RBS-ը հայտնել է բիզնեսի զանգվածային վերակազմավորման, ինչպես նաև 10 երկրներում իր գործունեության ավարտի մասին:

Share