Բաժին. Բիզնես

Սմարթֆոնների վաճառքով Apple-ը մոտենում է Samsung-ին

2014թ. չորրորդ եռամսյակում Apple ընկերությունը սմարթֆոնների վաճառքով առաջ է անցել 2010 թվականից ի վեր առաջատարի դիրքում գտնվող Samsung ընկերությունից: Նախորդ տարվա վերջին եռամսյակում վաճառվել է 74.8 մլն iPhone, իսկ Samsung-ը վաճառել է 73 մլն «խելացի հեռախոս»:

Ընդհանուր առմամբ 2014թ. սմարթֆոնների վաճառքի ծավալներն ավելացել է 28.4%-ով և հասել 1.2 միլիարդի: Ընդհանուր առմամբ վաճառված սմարթֆոնների 24.7%-ը բաժին է ընկնում Samsung-ին: Հարավկորեական ընկերությունը 2014թ. վաճառել է 307.6 մլն սմարթֆոն: Միևնույն ժամանակ Apple-ը վաճառել է 191.4 մլն iPhone, ինչը կազմում է վաճառված սմարթֆոների 15.4%-ը:

Սմարթֆոնների վաճառքով երրորդ տեղում է Microsoft Lumia-ն, որին հաջորդում են HTC և Huawei ընկերությունները: Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2015թ. Samsung-ը կմեծացնի իր չափաբաժինը սմարթֆոնների շուկայում՝  նոր մոդելների թողարկմամբ:

Չնայած Samsung-ի օգտին կանխատեսումներին, Apple ընկերությունը շարունակում է ավելացնել իր կապիտալիզացիան, որոշ վերլուծաբանների կարծիքով մինչ 2018թ. ընկերության գինը կարող է անցնել 1 տրլն դոլարից:

Share