Բաժին. Բիզնես

ԱՄՆ ընկերությունները 300 մլրդ դոլար են վերադարձրել երկիր

ԱՄՆ-ում հիմնված անդրազգային ընկերությունները 2014թ. ընթացքում Միացյալ Նահանգներ են վերադարձրել արտասահմանում ստացված մոտ 300 մլրդ դոլարի շահույթ, ինչը համարվում է վերջին տասնամյակում առավելագույն ցուցանիշը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը: Credit Suisse Group-ի տվյալներով` 2013-ի համեմատ ցուցանիշի աճը կազմել է 7%:

Standard & Poor’s 500 ֆոնդային ինդեքսում ներառված տասնյակ ընկերություններ (eBay-ից մինչև Stryker) իրենց շահույթը թողնում են ԱՄՆ սահմաններից դուրս` սեփական բաժնետոմսերի ետգնման, կապիտալ ներդրումների և ընթացիկ գործառնությունների ֆինանսավորման նպատակով: Բանն այն է, որ ԱՄՆ-ում սահմանված է ընկերությունների շահույթից գանձվող 35% հարկ: Այդ պատճառով ամերիկյան ընկերությունները նախկինի պես արտասահմանում պահում են ռեկորդային` 2,1 տրլն դոլարի միջոցներ` չտեղաբաշխված շահույթի տեսքով, այդ թվում 690 մլրդ դոլարը` դրամի տեսքով:

Շահույթի նախորդ` ռեկորդային «հայրենադարձությունը» նկատվել էր 2005-ին, երբ ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել էր հարկային արձակուրդների մասին: Իսկ թե որն է այս անգամվա շարժառիթը, վերլուծաբանները դեռևս չեն կարողանում հստակ հասկանալ:

Share