Բաժին. Բիզնես

15. Աշխարհի ամենաշատ վարձատրվող թոփ-մենեջերները՝ Դեյվիդ Զասլավ

«Բիզնես 24»-ը ներկայացնում է 2015թ. դրությամբ աշխարհում 15 ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդկանց վարկանիշային աղուսյակը, ովքեր կամ տնօրենների խորհուրդի անդամ են կամ գլխավոր գործադիր տնօրեն: 

15. Դեյվիդ Զասլավ

Մեր ուսումնասիրության արդյունքում ամենաբարձր աշխատավարձ ունեցող 15 թոփ-մենեջերների վարկանիշի վերջին հորիզոնականում է «Discovery Communications» ընկերության տնօրեն Դեյվիդ Զասլավը: Զասլավը «Discovery Communications»-ը ղեկավարում է 1985 թվականից: Զասլավի` ղեկավարի պաշտոնին գալուց հետո «Discovery Communications»-ը հիմնադրել է «TLC», «Velocity» և «Animal Planet» հեռուստաալիքները:

2006թ. Դեյվիդ Զասլավի գլխավորությամբ գործարկվել է «HUB» հեռուստաալիքը, որը բացվել է «Discovery Communications»-ի և «Hasbro Discovery Communications» խաղալիքներ արտադրող ընկերության համատեղ ուժերով: Նախքան «Discovery Communications»-ի տնօրեն դառնալը Դեյվիդ Զասլավը ղեկավարել է «NBC Universal» հեռուստաընկերությունը:

Դեյվիդ Զասլավի տարեկան «համեստ» աշխատավարձը կազմում է 33.349.798 մլն ԱՄՆ դոլար:

Share