Բաժին. Բիզնես

Hermes նորաձևության տան շահութաբերությունը նվազում է արժութային տատանումների ֆոնին

Hermes ֆրանսիական նորաձևության տան զուտ շահույթը 2014թ. արդյունքներով ցուցադրել է 9% աճ, սակայն արժութային փոխարժեքների անբարենպաստ տատանումների ֆոնին գործառնությունների մարժան նվազել է ռեկորդային ցածր մակարդակի: Ընկերության հաղորդագրությունում նշված է, որ նախորդ տարվա ընթացքում զուտ շահույթը կազմել է 859 մլն եվրո: Օպերացիոն շահույթն աճել է 7%-ով` մինչև 1,3 մլրդ եվրո, ինչը համընկել է Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանների միջին կանխատեսումներին:

Օպերացիոն շահույթի մարժան 2013-ին հասնելով ռեկորդային 32,4%-ի, 2014-ին նվազել է մինչև 31,5%, ինչն, ըստ ընկերության հաղորդագրության, պայմանավորված է «արժութային փոխարժեքների տատանումների բացասական ազդեցությամբ և աշխարհաքաղաքական վիճակի լարվածությամբ»:

2014թ. ընկերության եկամուտներն արձանագրել են 10% աճ` մինչև 4,12 մլրդ եվրո: Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում վաճառքների ծավալն ավելացել է 15%-ով, Ճապոնիայում` 13%-ով, Ասիայի մնացած երկրներում` 13%-ով, իսկ Եվրոպայում` միայն 7%-ով:

Ֆրանսիական նորաձևության տան կանխատեսումներով` ընթացիկ տարում Hermes-ի եկամուտները կավելանան 8%:

Share