Բաժին. Բիզնես

PayPal-ը տուգանվել է 7 մլն դոլարով

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային վճարումների PayPal Inc. օպերատորին տուգանել է 7 մլն 658,3 հազար դոլարով` ամերիկյան պատժամիջոցների յոթ ծրագրերի խախտման համար, այդ թվում` Իրանի, Կուբայի և Սուդանի նկատմամբ, ասված է ամերիկյան գերատեսչության հաղորդագրությունում:

Բանն այն է, որ մի քանի տարվա ընթացքում, ընդհուպ մինչև 2013թ. վերջը, PayPal-ը իրականացրել է 486 վճարում` 44 հազար դոլարի չափով, առանց հաշվի առնելու, որ վճարողը կամ ստացողը ներառված է ԱՄՆ Ֆիննախի պատժամիջոցների սև ցուցակում:

PayPal ընկերությունը, որը տնօրինում է նույնանուն վճարային ծառայությունը, առցանց առևտրի շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող Data Insight-ի հետ համատեղ հրապարակել է իր ամենամյա հետազոտությունը, համաձայն որի` յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցի առցանց գնումները վճարել է բջջային սարքավորումների միջոցով: Այդպիսի օգտատերերի թիվը (18-ից 34 տարեկան) հասել է 61%-ի:

Share