Բաժին. Բիզնես

14. Աշխարհի ամենաշատ վարձատրվող թոփ-մենեջերները՝ Ռոբերտ Այգեր

«Բիզնես 24»-ը ներկայացնում է 2015թ. դրությամբ աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդկանց վարկանիշային աղուսյակը, ովքեր կամ տնօրենների խորհուրդի անդամ են կամ գլխավոր գործադիր տնօրեն:

Մեր ուսումնասիրության արդյունքում` ամենաբարձր աշխատավարձ ունեցող մարդկանց վարկանիշային աղուսյակի 14-րդ հորիզոնականում է հայտնվել «Walt Disney Company» ընկերության տնօրեն Ռոբերտ Այգերը:

2014թ.«Walt Disney Company»-ի եկամուտներն անցել են 45 մլրդ ԱՄՆ դոլարից, իսկ Այգերի աշխատավարձը և պարգևավճարները միասին կազմել են 34.321.055 ԱՄՆ դոլար: Այգերը «Disney»-ի տնօրեն է նշանակվել 2005թ., ինչից հետո «Walt Disney Company»-ի կողմից գնվել է Pixar Animation Studios, Marvel Entertainment և Lucasfilm ընկերությունները:

Ներկայում Ռոբերտ Այգերը Apple ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:

Share