Բաժին. Բիզնես

«Յուքոմ»-ի ծառայությունները հասանելի են նաև Կապանում

«Յուքոմ»-ը տեղեկացնում է, որ Կապան քաղաքում արդեն գործում է «Յուքոմ» ծառայությունը: Այսուհետ Կապանի բոլոր բնակիչները կարող են միանալ «Յուքոմի» ցանկացած փաթեթին և բաժանորդագրվել «Յուքոմի»  բոլոր ծառայություններին՝ U!TV, U!Net, U!Phone: Շուտով Կապան քաղաքում կգործի նաև «Յուքոմի» սպասարկման կենտրոն: Մինչ այդ, բոլոր ցանկացողները կարող են բաժանորդագրվել՝ զանգահարելով 011 44 44 44 հեռախոսահամարով կամ այցելելով՝ www.ucom.am ինտերնետային կայք: 

Կապանը չորրորդ մարզային քաղաքն է, որ միացել է «Յուքոմ» ցանցին: Այժմ «Յուքոմ» ծառայությունն արդեն գործում է Վանաձոր, Արմավիր և Կապան մարզկենտրոններում, ինչպես նաև Աբովյան քաղաքում: Շուտով «Յուքոմի» ցանցին կմիանա նաև Էջմիածին քաղաքը:

Share