Բաժին. Բիզնես

Acer-ը 3 տարվա մեջ առաջին անգամ շահույթ է ստացել

Էլեկտրոնիկայի թայվանական արտադրող Acer ընկերությունը երեք տարվա մեջ առաջին անգամ շահույթ է ստացել: Ճգնաժամից ընկերությանը հաջողվել է դուրս գալ անձնակազմի կրճատման հաշվին ծախսերի նվազեցման, ինչպես նաև արտադրանքի մոդելային շարքի շնորհիվ:

2014թ. արդյունքներով` Acer-ի զուտ շահույթը կազմել է 57,6 մլն դոլար, եկամուտները կրճատվել են 8,5%-ով` մինչև 10,5 մլրդ դոլար: Ընդ որում, համախառն եկամուտներն աճել են 28,3%-ով` հասնելով 926 մլն դոլարի: Անցած տարվա վերջին եռամսյակում Acer-ի համախառն շահույթը ավելացել  է 6 անգամ:

«Արդյունքները ցույց են տալիս, որ ընկերությունը ողջ տարվա ընթացքում մնացել է շահութաբեր, իսկ եկամուտներն ավելացել են եռամսյակ առ եռամսյակ, ինչի արդյունքում` ընկերության աշխատանքները աստիճանաբար վերականգնվել են»,-նշված է Acer-ի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ առայսօր թայվանական արտադրողը մի քանի տարի շարունակ լուրջ խնդիրներ էր ունենում համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների վաճառքների անկման արդյունքում: Այսպես, 2013-ին ընկերության վնասի չափը կազմել է 20,5 մլրդ թայվանական դոլար:

Share