Բաժին. Բիզնես

The Hollywood Reporter. աշխարհի ամենաշատ վճարվող աստղերը՝ 2015թ.

Ամերիկյան The Hollywood Reporter պարբերականը հերթական անգամ կազմել է աշխարհի ամենաշատ վճարվող աստղերի ցուցակը:

2015թ.-ի ցուցակը գլխավորել է Լեոնարդո Դիկապրիոն, ով վաստակել է 25 մլն դոլար, դերասանը նշված գումարի հիմնական մասը վաստակել է «Ուոլ Սթրիթի Գայլը» ֆիլմի համար:

Վերջին մեկ տարում միանգամից չորս դերասան վաստակել է 20 մլն դոլար՝ Սանդրա Բալոք, Ռոբերտ Դաունի, Դենզել Վաշինգտոն և Մեթ Դեյմոն: Վերջնականապես ճշտված չէ Անջելինա Ջոլիի վաստակած գումարը, սակայն պարբերականում նշվել է, որ Բրեդ Պիտի կնոջ վաստակած գումարը տատանվում է 15-20 մլն դոլարի շրջակայքում: Բրեդլի Կուպերի վաստակած գումարի ծավալը նույնպես 15-20 մլն դոլարի շրջանակում է:

14-15 մլն դոլար է վաստակել Դուեյն Ջոնսոնը, 10-15 մլն դոլար՝ Մարկ Ուելբերգը,  10-15 մլն դոլար՝ Ջենիֆեր Լոուրենս:

Share