Բաժին. Բիզնես

Dufry-ն մտադիր է Benetton-ից ձեռք բերել World Duty Free-ն

Bloomberg-ի փոխանցմամբ` Dufry ընկերությունների շվեյցարական խումբը մտադիր է իտալական Benetton-ից գնել World Duty Free-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (50,1%):

Ակտիվների գնումը գնահատվում է 2,6 մլրդ եվրո: Գործարքը Dufry-ին հնարավորություն կընձեռի շուկայի օդանավակայաններում մանրածախ առևտրի իր մասնաբաժինը ընդլայնել մինչև 25%:

World Duty Free-ն աշխարհի 19 երկրների 98 օդանավակայններում տնօրինում է 495 խանութ: Benetton-ը ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք էր բերել 2013-ին այն բանից հետո, երբ World Duty Free-ն Autogrill SpA-ից բաժանվելու արդյունքում վերածվել էր ինքնուրույն կառույցի: Benetton-ի և World Duty Free-ի համատեղ եկամուտները 2014-ի արդյունքներով գերազանցել են 8 մլրդ դոլարը:

Share