Բաժին. Բիզնես

Volvo-ն ԱՄՆ-ում նոր գործարան կկառուցի

Շվեդական ավտոարտադրող Volvo Cars Corp. ընկերությունը, որի սեփականատերը 2010-ից սկսած չինական Zhejiang Geely Holding Group ընկերությունն է, մտադիր է ԱՄՆ-ում նոր գործարան կառուցելու նպատակով ծախսել 500 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Volvo-ի տնօրեն Խոկան Սամուելսոնի խոսքով` աշխատողներին կընտրեն առաջիկա ամսին, սակայն առայժմ պարզ չէ, թե որտեղ է կառուցվելու գործարանը:

Նկատենք, որ շվեդական ընկերությունը նոր գործարանի կառուցման մասին հայտարարությունն արել է ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ գերմանական Daimler-ը հայտնել էր Հարավային Քարոլինա նահանգում ավտոմեքենաների թողարկման նպատակով գործարանի կառուցման համար 500 մլն դոլար ներդնելու մտադրության մասին:

2014-ին աշխարհում վաճառվել է գրեթե 466 հազար Volvo մեքենա, ընդ որում` ԱՄՆ-ում, որտեղ է 2006-ից առայսօր նկատվել է պահանջարկի ռեկորդային աճ, արձանագրվել է վաճառքների 7,9% անկում (մինչև 56 հազար միավոր)` գերմանական և ճապոնական ավտոարտադրողների հզոր մրցակցության ֆոնին:

Share