Բաժին. Բիզնես

IBM-ը 3 մլրդ դոլար կներդնի նոր ծրագրային ապահովման նախագծում

Ամերիկյան IBM Corp. ընկերությունը հայտարարել է սմարթֆոններից և այլ զգայուն սարքավորումներից վերցված տեղեկությունները վերլուծող ծրագրի մշակման համար 3 մլրդ դոլարի ներդրում կատարելու մասին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Ներդրումների ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան լուրջ մշակումներ է իրականացնում «համացանցային իրեր» կոչվող ոլորտում, որը բնակելի շենքերում, գրասենյակներում, գործարաններում և տրանսպորտային ցանցերում էլեկտրական սարքավորումների մեծ քանակություն միավորող տեխնոլոգիա է:

IBM-ը նաև մտադիր է նոր ամպային ծառայության մշակման համար համագործակցել Weather ընկերության հետ (այն տնօրինում է տեղեկատվական մի քանի ռեսուրսներ)` եղանակային պայմանների մասին համատեղ տեղեկատվություն ներկայացնելու համար:

Share