Բաժին. Բիզնես

Huawei-ը ՌԴ-ում բիզնեսի զարգացման համար կներդնի 8,5 մլն դոլար

Չինական Huawei տեխնոլոգիական ընկերությունը, որն առաջատարներից է համարվում ոլորտում, 2015-ին մտադիր է Ռուսաստանում իր բիզնեսն ընդլայնելու նպատակով կատարել 8,5 մլն դոլարի ներդրում: «Այդ միջոցները գործընկերների զարգացման համար նախատեսված հիմնադրամից են, որն այս տարի ավելացվել է 1,5 անգամ: Հիմնադրամի մինչև 50%-ը նախատեսված է ուղղել գործընկերների զարգացմանը, իսկ մնացածը` նոր համագործակիցներ ձեռքբերելուն»,- հայտարարել է Ռուսաստանում Huawei-ի Enterprise Business Group (EBG) ստորաբաժանման ղեկավար Ջեյսոն Ցաոն:

Ընթացիկ տարում Huawei-ը ծրագրում է Ռուսաստանում կրկնապատկել վաճառքների ծավալը` առավելապես ցանցային սարքավորումների և տվյալների պահպանման համակարգերի ոլորտում: Անցյալ տարվա արդյունքներով` այդ հատվածներում վաճառքներն արձանագրել են 387% աճ:

ՌԴ-ում չինական ընկերության գործընկերներին հասանելի են ֆինանսական այնպիսի գործիքներ, ինչպես գնումների վարկավորումը: Huawei-ը շարունակում է ավելացնել ՌԴ-ում իր գործընկերների թիվը, իսկ 2016-ին մտադիր է այն հասցնել 650-ի:

Share