Բաժին. Բիզնես

Samsung-ի կապիտալիզացիան մեկ ամսում աճել է 11 մլրդ դոլարով

Թեև հարավկորեական Samsung-ի նոր դրոշակակիրներ Galaxy S6-ը և S6 Edge-ը դեռ վաճառքի չեն հանվել, ընկերության գնանշումները շեշտակի աճում են: 

Նորույթների վերաբերյալ հայտարարությունից ընդամենը 30 օր անց Samsung-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 6,2%-ով, իսկ շուկայական կապիտալիզացիան` 11 մլրդ դոլարով: Այս տվյալներն է բերում Bloomberg գործակալությունը:

Այսպիսով, ընկերության համար ընթացիկ տարվա մարտ ամիսը այս պլանում համարվում է 2014թ. մայիսից սկսած ամենահաջողակ հատվածը: Մարտի 31-ի դրությամբ` Samsung-ի կապիտալիզացիան կազմել է մոտ 191,19 մլրդ դոլար:

Հետաքրքրական է, որ նույն ժամանակահատվածում Samsung-ի գլխավոր մրցակցի` Apple-ի կապիտալիզացիան կրճատվել է 12 մլրդ դոլարով, ինչը սակայն կալիֆորնիական հսկային չի խանգարում մնալ աշխարհի ամենաթանկ ընկերությունը, որի կապիտալիզացիան գնահատվում է 718 մլրդ դոլար (2015թ. մարտի 30-ի տվյալներով):

Share