Բաժին. Բիզնես

9. Աշխարհի ամենաշատ վարձատրվող թոփ-մենեջերները՝ Սթիվեն Քաուֆեր

«Բիզնես 24»-ը ներկայացնում է 2015թ. դրությամբ աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդկանց վարկանիշային աղուսյակը, ովքեր կամ տնօրենների խորհուրդի անդամ են, կամ գլխավոր գործադիր տնօրեն:

Մեր ուսումնասիրության արդյունքում ամենաբարձր աշխատավարձ ունեցող մարդկանց վարկանիշային աղուսյակի 9-րդ հորիզոնականում է հայտնվել «TripAdvisor» ընկերության գլխավոր տնօրեն և տնօրենների խորհուրդի անդամ Սթիվեն Քաուֆերը:

Սթիվեն Քաուֆերը գլխավորում է ճանապարհորդական խորհուրդների և տուրիստներին ինֆորմացիաների տրամադրման գործունեությամբ զբաղվող TripAdvisor ընկերությունը: Քաուֆերի տնօրինության ընթացքում TripAdvisor-ի կողմից գնվել են Jetsetter և GateGuru ընկերություները, ինչից հետո TripAdvisor-ը դարձել է ոլորտի բացարձակ առաջատարը: 2014թ.  Սթիվեն Քաուֆերի  աշխատավարձը բոնուսների հետ միասին կազմել է 39.014.229 դոլար:

Share