Բաժին. Բիզնես

Beeline-ը վերաբացել է վաճառքի և սպասարկման գրասենյակներ Երևանում, Արարատում և Եղեգնաձորում

Beeline-ը հայտարարում է Երևանում, Արարատում և Եղեգնաձորում վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակների վերաբացման մասին: Գրասենյակները գտնվում են հետևյալ հասցեներում. Երևան` Սաֆարյան 5, Արարատ` Աղբյուր Սերոբ 10, Եղեգնաձոր` Սևակի 2/4: 

Գրասենյակներն աշխատում են առանց ընդմիջման. Երևանի Սաֆարյան փողոցում գտնվող գրասենյակն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը: Արարատում գտնվող գրասենյակը` երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, իսկ Եղեգնաձորում գտնվող գրասենյակը` երկուշաբթիից շաբաթ ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:    

«Հավատարիմ մնալով հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ռազմավարությանը` Beeline-ը շարունակում է գրասենյակների վերանորոգումը մայրաքաղաքում և մարզերում: Մենք հատկապես կարևորում ենք սպասարկման որակի բարելավումը, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են միանալ Beeline-ին և օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից ավելի հարմարավետ պայմաններում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։    

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը։

Share