Բաժին. Բիզնես

Forbes. Ռուսաստանի ամենահարուստ հայերը – 2015

Forbes պարբերականը հրապարակել է 2015թ.-ի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Ինչպես և նախորդ տարի, ցուցակում տեղ գտած 200 գործարարից 7-ը հայ են: Նշենք, որ Ռուսաստանյան տնտեսական ճգնաժամը և ռուբլու անկումը բացական են ազդել ցուցակում ներկայացվածների բացարձակ մեծամասնության կարողությունների վրա: Բնական է, որ սա վերաբերում է նաև հայ գործարարներին:

Ռուսաստանի ամենահարուստ հայը շարունակում է մնալ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Գալիցկին Մագնիտ առևտրային ցանցի սեփականատերն է: Նրա կարողությունը գնահատվել է 8.3 միլիարդ: 2014թ. համեմատ այն նվազել է 2.0 միլիարդով: Գալիցկին զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 15-րդ հորիզոնականը:

Երկրորդ տեղում է Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Կարապետյանի կարողությունը 2014թ.-ի համեմատ նվազել է 300 մլն դոլարով և կազմել 4 մլրդ դոլար: Կարապետյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 26-րդ հորիզոնականը:

Երրորդ տեղում է Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության սեփականատեր Դանիլ Խաչատուրովը` 1.6 միլիարդ, անցյալ տարվա համեմատ նրա կարողությունը զգալիորեն նվազել է՝ -1 մլրդ դոլար: Խաչատուրովը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 54-րդ հորիզոնականը:

Չորրորդ տեղում է ներդրող և ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը` 0.95 միլիարդ դոլար: Վարդանյանն այն սակավաթիվ գործարարներից է, ում կարողությունն անցյալ տարվա համեմատ աճել է՝ +100 մլն դոլար: Նա զբաղեցնում է  ընդհանուր ցուցակի 92-րդ հորիզոնականը:

Հինգերորդ և վեցերորդ տեղերում են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: ՌԵՍՈ ապահովագրական ընկերության սեփականատերերի կարողությունները նվազել են 200 մլն-ական դոլարով և կազմել 0.9-ական միլիարդ դոլար: Սարկիսով եղբայրները զբաղեցնում են ցուցակի 105-րդ և 106-րդ հորիզոնականները:

Յոթերորդն տեղում է Ալբերտ Ավդոլյանը (Wooden Fish Agency )` 0.75 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ Ավդոլյանի կարողության ծավալը չի փոխվել: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 120-րդ հորիզոնականը:

Share