Բաժին. Բիզնես

«Արարատ գրուպ» ընկերությունը մուտք է գործում միջազգային շուկա

Այս տարվա մայիս ամսից «Արարատ գրուպ» ընկերության արտադրանքի ողջ տեսականին` հանքային ջրերը և զովացուցիչ ըմպելիքները, կսկսեն արտահանվել Ռուսաստան: Իսկ մինչև տարվա վերջ նախատեսվում է մուտք գործել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների շուկաներ:

Նախնական շրջանում արտահանման ծավալը կկազմի 2 մլն 500 հազար շիշ և կաճի` կախված պահանջարկից: Կարտահանվի ընկերության ողջ տեսականին:

Նշենք, որ այսօր «Արարատ գրուպը» արտադրում է 26 անուն հանքային ջրեր և զովացուցիչ ըմպելիքներ: Հանքային ջրերն արտադրվում են երկու բրենդի ներքո`«Ararat» և «The well», իսկ զովացուցիչ ըմպելիքները`«Joso» բրենդի ներքո: Ընկերությունն արտադրում է նաև մանկական «Baby Well» ջուրը և «The Well Go» հատուկ սպորտային շշով ջուրը:

Share