Բաժին. Բիզնես

6. Աշխարհի ամենաշատ վարձատրվող թոփ-մենեջերները՝ Դոն Մեթրիք

«Բիզնես 24»-ը ներկայացնում է 2015թ. դրությամբ աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդկանց վարկանիշային աղուսյակը, ովքեր կամ տնօրենների խորհուրդի անդամ են, կամ գլխավոր գործադիր տնօրեն:

Մեր ուսումնասիրության արդյունքում ամենաբարձր աշխատավարձ ունեցող մարդկանց վարկանիշային աղուսյակի 6-րդ հորիզոնականում է հայտնվել «Zynga» ընկերության գլխավոր տնօրեն և տնօրենների խորհուրդի անդամ Դոն Մեթրիքը:

Մեթրիքը գլխավորում է օնլայն խաղերի արտադրությամբ զբաղվող «Zynga» ընկերությունը: Մեթրիքի տնօրինության ընթացքում ստեղծվել են Farmville, Bubble Safari և Mafia Wars օնլայն խաղերը: 2014թ.  Դոն Մեթրիքի աշխատավարձը բոնուսների հետ միասին կազմել է 57.871.539  դոլար:

Նշենք, որ Մեթրիքը մինչ «Zynga» տեղափոխվելը, ղեկավարել է Microsoft ընկերության xBox ստորաբաժանումը:

Share