Բաժին. Բիզնես

Այս տարվա առաջին եռամսյակում Carlsberg-ի զուտ վնասն աճել է 34.3%-ով

Գարեջրի արտադրության աշխարհի առաջատար ընկերություններից մեկը հանդիսացող Carlsberg-ի զուտ վնասն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 13.543 մլն դոլար, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 34.3%-ով: Ընկերության ղեկավարը նշել է, որ վերոնշյալ 34.3%-ից 29-ը արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների հետևանք է, ավելացնելով, որ իրենք սպասում էին իրադարձությունների նման զարգացում:

Միևնույն ժամանակ ընկերության եկամուտներն աճել են 4.45%-ով և կազմել 2.027 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ Carlsberg-ը հիմնադրվել է 1947թ.-ին Դանիայում: Այժմ հանդիսանում է գարեջուր արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: Ընկերությունը արտադրում է ավելի քան 500 ապրանքային նշանով գարեջուր, որն իրացվում է աշխարհի 150 տարբեր երկրում:

Share