Բաժին. Բիզնես

Այս տարվա առաջին եռամսյակում Վիմպելկոմի բաժանորդների քանակն աճել է 2%-ով

Արմենտել ՓԲԸ և Beeline ապրանքանիշի սեփականատեր VimpelCom LTD ընկերության շահույթն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 184 մլն դոլար, ինչը 2014թ. համանման ցուցանիշը գերազանցում է 146 մլն դոլարով: Նման ցուցանիշը հիմնականում ապահովել է Վիմպելկոմի իտալական բիզնեսի վաճառքի հաշվին:

Վերոնշյալ ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 30%-ով և կազմել 3.515 մլրդ դոլար, հասույթի ծավալի նման անկումն առաջին հերթին պայմանավորված է արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումներով՝ մասնավերապես ռուսական ռուբլու զգալի անկմամբ: Ինչ վերաբերում է բաժանորդներին, ապա դրանց թիվն աճել է 2%-ով և կազմել 218 մլն:

Share