Բաժին. Բիզնես

Apple սկսել է ոսկյա Apple Watch-երի առաքումը

Apple սկսել է Apple Watch-ի ամենաթանկ տեսակի՝ ոսկյա ժամացույցների, առաքումը: Այս պահի դրությամբ ոսկյա ժամացույցները հասանելի են միայն նախնական պատվերներ իրականացրած անձանց համար: Հիշեցնենք, որ Apple Watch խելացի ժամացույցները վաճառքի են հաննվել մեկ ամիս առաջ:

Ոսկյա Apple Watch-ը խելացի ժամացույցների ամենաթանկ տարբերակն է: Ոսկյա տարբերակներ ունեն Apple Watch Sport, Apple Watch և Apple Watch Edition մոդելները: Ժամացույցները պատվում են 18 կարատանոց դեղին կամ վարդագույն ոսկու շերտով: Ժամացույցների արժեքը տատանվում է 10-17 հազար ԱՄՆ դոլարի միջակայքում:

Share