Բաժին. Բիզնես

Lamborghini-ն 3 ամսում վաճառել է նոր Aventador-ի ամբողջ խմբաքանակը

Ինչպես հայտնի է իտալական Lamborghini-ն սպորտային մեքենաների մոդելներն արտադրում է սահմանափակ քանակությամբ: Մասնավորապես, ընկերությունը նախատեսել է արտադրել միայն 600 Lamborghini Aventador LP 750-4 SuperVeloce (SV) մեքենա, և ահա, թողարկումից 3 ամիս անց բոլոր մեքենաներն արդեն վաճառված են, իսկ մոդելը հանված արտադրությունից:

Lamborghini-ն Aventador SV-ի 200 մոդել վաճառել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, 200՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ևս 200՝ Եվրոպայում, Աֆրիկայում ու Մերձավոր Արևելեքում: Եվրոպայում մեքենայի արժեքը 327 հազար եվրո է, իսկ Ամերիկայում՝ 492 հազար դոլար:

Aventador SV-ի հզորությունը 50 ձիաուժով ավելի քիչ է քան Aventador-ի հզորությունը, սակայն մոդելը 50 կգ ավելի քիչ քաշ ունի: Aventador SV-ն 100 կմ/ժ արագությանը հասնում է 2.8 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:

Share