Բաժին. Բիզնես

Ռոումինգում դեպի Beeline հաճախորդների սպասարկման ծառայություն կատարվող զանգերն անվճար են

Beeline-ում գործում է հաճախորդների սպասարկման +37480000612 անվճար հեռախոսահամարը ռոումինգում գտնվող բաժանորդների համար: Նշված հեռախոսահամարով Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդները կարող են անվճար ստանալ խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվական և տեխնիկական աջակցություն:  

«Սկսվում է ամառային արձակուրդների շրջանը, և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի բաժանորդները նույնիսկ Հայաստանից դուրս գտնվելիս զգան Beeline ծառայություններից օգտվելու պարզությունը և հարմարավետությունը: Հաճախորդները ռոումինգից կարող են կապ հաստատել մեր օպերատորների հետ իրենց հետաքրքրող ցանկացած հարցով` չանհանգստանալով զանգի տարիֆիկացման մասին: Beeline ծառայությունների կատարելագործման գործում նույնիսկ սահմանները մեզ համար խոչընդոտ չեն հանդիսանում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 
Հաճախորդների սպասարկման +37480000612 հեռախոսահամարին անվճար զանգեր կարող են կատարել ԼՂՀ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան երկրների տարածքում` Karabakh Telecom, Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող բաժանորդները։

Նշենք, որ Beeline ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 401 օպերատորի ցանցերում: Beeline ռոումինգ ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով www.beeline.am կայք:

Share