Բաժին. Բիզնես

Ժամանակ օրաթերթ. «Տաշիրը» չի հաստատել Կարապետյան – Մեդվեդև հանդիպման մասին լուրերը

Ժամանակ օրաթերթը փորձել է ճշտել Սամվել Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման մասին լուրերի հավաստիությունը:

««Տաշիր» ընկերությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը նախօրեին հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ու քննարկել ՀԷՑ-ի շուրջ ստեղծված խնդիրները: «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման և մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «Ես չեմ կարող հաստատել այդ ինֆորմացիան»:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, որի շուրջ բանակցություններն արդեն իսկ սկսված են: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Կարապետյանը ՀԷՑ-ի գնման հարցը քննարկել է նաև Սերժ Սարգսյանի հետ»,–գրում է պարբերականը։

Share