Բաժին. Բիզնես

CTV. Սիրելի հեռուստաալիքները ամենուր Ձեզ հետ

CTV-ն շարունակում է համալրել մատուցվող հեռուստատեսային ծառայությունը նոր հնարավորություններով և ընդլայնում է համագործակցությունը գործընկերների հետ 

Ընդառաջ գնալով թվային տեխնոլոգիաների գլոբալ շուկայի զարգացումներին և նպատակ ունենալով նորարարական հեռուստատեսային ծառայությունները բարձր որակով հասանելի դարձնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ CTV-ն շարունակում է իրականացնել տեխնիկական և ծրագրային թարմացումներ և ավելացնել վերահեռարձակվող հեռուստաալիքների ցանկը:

Ինչպես B24-ին տեղեկացնում են CTV-ից՝ այսօր CTV հավելվածը հնարավորություն է տալիս ուղիղ եթերում դիտելու ավելի քան 50 հայկական և միջազգային հեռուստաալիք մոբայլ սարքերով և Smart TV-ներով: Հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների, ինչպես նաև Samsung և LG ընկերությունների արտադրության Smart TV-ների համար: Հավելվածի հետաքրքիր դիզայնը և նորարարական լուծումները հեռուստաալիքների դիտումը դարձնում են առավել հարմար և հաճելի, իսկ ինտերակտիվությունը հնարավորություն է տալիս կառավարելու եթերը:

CTV հեռուստատեսային ծառայությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով մշակվել է նաև ծրագրային լուծում հեռուստատեսային հաղորդող սարքերի (C-BOX) համար: C-BOX սարքերի միջոցով հեռուստաալիքները կարելի է դիտել ցանկացած մոդելի հեռուստացույցով:

CTV-ի կարևոր առավելություններից մեկն այն է, որ ծառայությունը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 512 ԿԲ/վրկ արագությամբ ինտերնետ կապ, որը կարող է լինել 3G, LTE, WiFi կամ մալուխային:  

CTV ծառայությանը կարելի է բաժանորդագրվել www.ctv.am կայքում: Բաժանորդներին առավել մոտ լինելու նպատակով CTV-ն ընդլայնել է համագործակցությունը Samsung և Beeline ընկերությունների, ինչպես նաև Mobile Centre խանութների ցանցի հետ: Այժմ CTV հավելվածը առկա է Հայաստանի սպառողների համար արտադրվող Samsung Smart TV-ների բոլոր մոդելների գործարանային տարբերակներում: Beeline-ի և Mobile Centre-ի հետ համագործակցության շնարհիվ՝ այսուհետ CTV ծառայության ակտիվացման քարտեր կարելի է ձեռքբերել Beeline ընկերության բաժանորդների սպասարկման գրասենյակներից, ինչպես նաև Mobile Centre ցանցի բոլոր վաճառասրահներից:

«Ուրախ ենք, որ CTV ծառայության նկատմամբ հետաքրքրությունն աճում է, հավելվածից օգտվողների թիվն՝ ավելանում: Մենք շարունակելու ենք ընդլայնել CTV ծառայության հնարավորությունները՝ հեռուստատեսային ծառայությունների շուկայում ներկայացնելով լավագույն առաջարկը», – նշել է CTV նախագծի ղեկավար Շանթ Քարամյանը:

Share