Բաժին. Բիզնես

Գաղափարից դեպի առաջին հաջողությունները` «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի շնորհիվ

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը մեկնարկել է «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը: Մրցույթը Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում իրականացվում է արդեն 9-րդ անգամ և նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար: 

«Գաղափարից դեպի շուկա» մրցույթի կազմակերպիչներն են CRDF Global կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ նպատակ ունենալով խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների /ՏՀՏ/, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Հաղթող թիմերը կստանան 6,000 ԱՄՆ դոլար մրցանակ CRDF Global-ից և 2,800,000 ՀՀ դրամ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից: Բացի տրամադրվող ուղղակի աջակցությունից, հաղթող թիմերին նաև կկցվեն մենթորներ ԱՄՆ-ից՝ գործարարության զարգացման և/կամ խորհրդատվության նպատակով։ Մենթորները նախապես կընտրվեն CRDF Global-ի գործարարության մենթորների ցանցից, որը կազմված է հաջողակ ձեռնարկատերերից, ներդրողներից և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներից:

Մասնակցության հայտերի վերջնաժամկետը 2015թ. օգոստոսի 8-ն է: Գրանցման մանրամասները տեղադրված են www.eif.am կայքում:

Share