Բաժին. Բիզնես

Խորհրդատվական և ֆինանսական աջակցություն՝ սիրիահայ գործարարներին

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը հրավիրում է բոլոր սիրիահայերին, ովքեր ցանկանում են Հայաստանում զբաղվել կամ արդեն շուրջ 3 տարի զբաղվում են բիզնեսով, մասնակցել Երևան քաղաքում իրականացվող «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին:

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:

Ինչպես տեղեկացնում են ՓՄՁ ԶԱԿ-ից՝ մասնակցելով ծրագրին՝ սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքից: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետևյալ պայմաններով.

– առավելագույնը 5 մլն.դրամ,

– տարեկան տոկոսադրույքը`4%,

– առավելագույնը 5 տարիմարման ժամկետով,

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):

Մանրամասների և գրանցվելու համար դիմել՝ Կոմիտասի 49/3, 7-րդ հարկ, 705 սենյակ, հեռախոս` 010 237102 (106), 098 255012: Գրանցման վերջնաժամկետ՝ 27.07.2015:

 

Share