Բաժին. Բիզնես

Apple-ը և Samsung-ը պլանավորում են հրաժարվել SIM քարտերից

Սմարթֆոնների շուկայի համաշխարհային առաջատարներ Apple և Samsung ընկերությունները մոտ ապագայում պլանավորում են հրաժարվել «ֆիզիկական» SIM քարտերից: Ապագայի SIM քարտերը կլինեն տեղադրված հեռախոսների մեջ և անհրաժեշտության դեպքում թույլ կտան հեշտությամբ փոխել օպերատորը:

Վերոնշյալ ընկերություններն արդեն իսկ բանակցություններ են վարում օպերատորների հետ: Հայտնի է, որ Apple-ն արդեն գործարկել է նորարարական SIM քարտի նախատիպը հանդիսացող Apple SIM համակարգը:

Նշենք նաև, որ դեռևս հայտնի չեն ժամկետները, թե երբ կներդրվեն նորարար քարտերը:

Share